Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոնալդ Թրամփի խառնաշփոթը

Դոնալդ Թրամփի խառնաշփոթը
07.02.2017 | 00:19

Սպիտակ տունը ստիպված է նորից բացել սահմանները մուսուլմանական յոթ երկրների առաջ՝ ենթարկվելով Սիեթլի դաշնային դատավորի որոշմանը: Թրամփը նախազգուշացրել է Իսրայելին ու Ռուսաստանին էքսպանսիոնիզմից, որ հակասում է նրա նախորդ հայտարարություններին՝ գրում է Լյուսի Ռոբեկենը Les Echos-ում: ԱՄՆ դիվանագիտությունը գլորվում է խառնաշփոթի մեջ: Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը փոխեց ուղղությունը գլխավոր դոսիեներով ու լուրջ հարձակման ենթարկվեց ներգաղթի հարցում՝ Սպիտակ տունը հարկադրված է նորից բացել սահմանները յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների առաջ (Իրան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Եմեն) Սիեթլի դաշնային դատավորի ուրբաթ օրը կայացրած վճռով:

Փաստացի՝ Դոնալդ Թրամփին կասեցրին ԱՄՆ ամբողջ տարածքում: Այդ խառնաշփոթին ի հավելումն նախագահը վերջին օրերին ձեռնարկեց մի քանի քայլեր, որ ձեռնարկել էր… Բարաք Օբաման: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հասկացրեց, որ Ռուսաստանի պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ Ռուսաստանն ապակայունացնում է ՈՒկրաինան ու չի հանել զորքերը Ղրիմից: «Դրամատիկ իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում պահանջում է Ռուսաստանի գործողությունների կոշտ դատապարտում»՝ հայտարարեց Նիկի Հեյլին ՄԱԿ-ի ԱԽ-ում: Դոնալդ Թրամփը, որ կտրուկ դատապարտեց իր նախորդին՝ իսրայելական վերաբնակեցման դեմ ՄԱԿ-ի բանաձևի քվեարկությունը թույլ տալու համար, հինգշաբթի քարացրեց, երբ հորդորեց Իսրայելին դադարեցնել այդ մեթոդներով գործելը: Հանուն ինչի՞ է Թրամփի վարչակազմը գլխիվայր շրջվել: Ինչ-որ մեկը համարում է Ռեքս Թիլերսոնի ազդեցությունը, որ արդեն ստանձնել է պարտականությունները անցյալ հինգշաբթի և իր գլխավոր պարտականությունը տեսնում է Սպիտակ տան դիվանագիտությանը որոշակի իմաստ հաղորդելու մեջ: Նրանք, որ քննադատաբար են տրամադրված, ավելի շուտ տեսնում են նախագահի ու նրա նախարարների իմպրովիզները, որ մեծամասնության մեջ ոչինչ չեն հասկանում պետական կառավարման կառույցների աշխատանքից:
Լյուսի ՌՈԲԵԿԵՆ, Les Echos


Հ.Գ. Հետո ինչ, որ նախարարներն ու նախագահը չեն հասկանում՝ ինչ լծակներ կան իրենց ձեռքին, Թրամփի սյուրռեալիստական զգացումները կանցնեն ու ամեն ինչ գուցե տեղն ընկնի՝ ԱՄՆ-ը պիտի դիմանա իր ընտրած նախագահի վարուվերումներին: Թրամփը սկանդալային թեկնածու էր, սկանդալային էլ նախագահ է: Դեռ: Կիրակի օրը ԱՄՆ նախագահը դարձավ հանրապետականների քննադատության թիրախ, երբ նրա վարչակազմը անորոշություն սերմանեց Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորորշման հարցում: Դա նոր օրինակ է՝ ինչպես է նոր գլխավոր հրամանատարը շեղում իր կուսակցությանը հարկերի իջեցման ու առողջապահության մասին օրենքների մշակման շուրջ միավորվելուց՝ գրեց The Wall Street Journal-ը: Կիրակի օրը Fox հեռուստաալիքի եթերում Թրամփը կարծես հավասարեցրեց ՌԴ նախագահի վարքագիծը ԱՄՆ-ի վարքագծին: Նա խուսափեց հաղորդավարից, որ Պուտինին «մարդասպան» անվանեց՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը նույնպես անբարո է: «Մենք էլ լիքը մարդասպաններ ունենք,- ասաց Թրամփը:- Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»:

Նրա մեկնաբանություններին անմիջապես հետևեցին Սենատում հանրապետականների ղեկավարի և այլ կուսակիցների արձագանքները: Թրամփի վարչակարգը խորացրեց տարակույսները իր ռուսական մարտավարության վերաբերյալ շաբաթ երեկոյան, ՈՒկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունում է Ռուսաստանի մասնակցությունը կոնֆլիկտին, բայց սխալ են անվանված մարտական գործողությունների վայրերը: Նախագահ Թրամփը «շատ լավ զրուցեց» ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, շոշափելով տարբեր թեմաներ, այդ թվում՝ «Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի տևական կոնֆլիկտը»: Սպիտակ տան հայտարարության մեջ մեջբերվում է Թրամփի խոստումը՝ աշխատել ՈՒկրաինայի ու Ռուսաստանի և բոլոր ներգրավված կողմերի հետ, որ օգնի վերականգնել խաղաղությունը սահմանի վրա: Անցած շաբաթ բռնկված կոնֆլիկտն ընդգրկում է ՈՒկրաինայի արևելքի 250- մղոնանոց ռազմաճակատի գիծը:

Թրամփին քննադատեցին Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Լիզ Չենին և Միտչ Մաքքոնելը:
Կիրակի օրը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը պաշտպանեց Թրամփին: Նա NBC-ում ասաց, որ նախագահը «բնավ» չի հավասարեցրել ԱՄՆ-ը Պուտինին. «Ես համաձայն չեմ, որ բարոյական նույնականություն կա»՝ ասաց Փենսը: Նա ավելի խորացրեց հանրապետականների դժգոհությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը կարող է հանել ՌԴ պատժամիջոցները առաջիկա ամիսներին, եթե Պուտինը համագործակցի ԻՊ-ի դեմ պայքարում:
Իսկ Մոսկվայում անթույլատրելի ու վիրավորական համարեցին Fox News-ի լրագրողի հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ երբ Թրամփի հետ հարցազրույցում նա Պուտինին «մարդասպան» որակեց:


«Անկեղծ ասած, իհարկե, կնախընտրեինք ներողություններ ստանալ նախագահի հասցեով այդքան հարգարժան հեռուստաընկերությունից»՝ երկուշաբթի օրը ասաց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բիլ О’Ռայլիի սկանդալային հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցում, որ մաս-մաս է հրապարակվում: ՌԴ նախագահի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին Թրամփը պատասխանեց, որ հարգում է Պուտինին, ինչպես շատ մարդկանց ու հավելեց՝ «Դա չի նշանակում, որ բոլորի հետ ես լավ հարաբերություններ ունեմ»:
«Բայց նա մարդասպան է»,- հայտարարեց О'Ռայլին: «Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ շատ մարդասպաններ կան: Դուք կարծում եք, որ մեր երկիրն այդքան անմե՞ղ է» պատասխանեց Թրամփը ու կրկնեց իր նախընտրական դրույթը, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է բարեկամ լինել, քան հակառակը: Fox News-ի լրագրողին Դոնալդ Թրամփի պատասխանը Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել:


Փաստացի՝ ոչ այնքան դիվանագիտական խառնաշփոթ է, որքան ոչդիվանագիտական անկեղծություն: Հանրապետական կուսակցությունը դեռ չի ընտելացել իր նախագահին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ